Ընտրախախտում՝ Վանաձորում (լուսանկարներ)
MediaHub.am-ի թղթակիցը հայտնում է, որ Վանաձորի 23/39 ընտրատեղամասի մուտքի մոտ փակցված է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի քարոզչական ցուցանակը, որի վրա նշված է դաշինքի անունը և քվեաթերթիկի համարը։
Նշենք, որ ըստ օրենքի, քվեարկության օրը քարոզչական պաստառները պետք է փակցված լինեն ընտրատեղամասից առնվազը 50 մետր հեռավորության վրա սակայն, մեր թղթակցի փոխանցմամբ, այս պաստառի և ընտրատեղամասի միջև հեռավորությունը չէր գերազանցում 30 մետրը։
Comments