Պաշտպանության նախարարը նշանակվում է իմ հայեցողությամբ, լավ է, որ նա մեր քաղաքական թիմից է․ Փաշինյան
Ինչո՞ւ փոխվեց պաշտպանության նախարարը։ Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նման հարց տվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիրգան Աբրահամյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվել հենց Սուրեն Պապիկյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարի փոփոխության մասնրամասները չպետք է հրապարակային քննարկվեն։
«Նախարարը նշանակվում և ազատվում է վարչապետի հայեցողությամբ։ Ես կարևոր եմ համարում, որ և՛ արտգործնախարարը, և՛ պաշտպանության նախարարը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ասաց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շատ էական է քաղաքական թիմի ներկայացուցիչ պաշտպանության նախարար ունենալը։
Ինչ վերաբերում է չկրակելու մասին հրամանների վերաբերյալ լուրերին, ապա Փաշինյանն ասաց՝ չկա նման բան, չկրակելու հրաման տվողը դավաճան է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comentarios