Գերմանիայի կանցլերին այսօր Կիևում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Այսօր Կիևում նախատեսված է Ուկրաինայի նախագհահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Բանակցությունների առանցքային թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումն է:
Գերմանիայի կառավարության ղեկավարը կիևյան այցից հետո կուղևորվի Մոսկվա, որտեղ վաղը խնդիրը կշարունակի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Շոլցը երեկ ասել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությունը համաձայնեցրել են պատժամիջոցները, որոնք անմիջապես կմտնեն ուժի մեջ այն դեպքում, եթե Ռուսաստանը համարձակվի ներխուժել Ուկրաինա:
Նախօրեին Միացյալ Նահանգները հզորացրել է Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունը:
Comments