Search
Քանի երկրում է հայտնաբերվել Օմիկրոն շտամը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը հայտնաբերվել է 106 երկում։
ԱՀԿ-ում նշել են, որ հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը հաջորդականացման ժամանակ օմիկրոն հայտնաբերվել է 1.6 տոկոս դեպքերում, մինչդեռ աշխարհում շարունակում է գերակշռել «դելտա» շտամը, որը հայտնաբերվել է 96 տոկոս դեպքերում:
Ինչպես պատմել են կազմակերպությունում, նոր շտամը բնութագրվում է արագ տարածմամբ նույնիսկ այն երկրներում, որտեղ պատվաստվածները մեծ թիվ են կազմում:
Հիվանդության ընթացքի ծանրությունն օմիկրոնով վարակվելու դեպքում դեռ ուսումնասիրվում է։
Comments