top of page

Օրենքով կֆիքսվի պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքները. Արցախի ԱԺ



Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Օրակարգի առաջին հարցը ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։


Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենքում իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:


Նախագիծը արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից:


Իրավական հստակեցում է մտցվել նաև նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page