Ով է Վանաձորի քաղաքապետի ֆավորիտը դեբատից հետո
«Հրապարակ»-ը գրում է․
«Հանրային հեռուստատեսությամբ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հեռուստաբանավեճին մասնակցում էին 10 թեկնածու ուժերից 8-ի ցուցակների առաջին համարները, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուները։ Շատ ուշագրավ տեսարան էր։ Եթե ընտրողն անգամ բացարձակապես չի հետևել քարոզարշավի ընթացքին և մինչև այսօր անգամ չի ճանաչում առաջադրված թեկնածուներին, ըստ իս, միայն այս դեբատներին հետևելու դեպքում կարող է իր որոշումը կայացնել և ընտրություն կատարել։ Դեբատներն իսկական լակմուսի թուղթ են, որ ցույց են տալիս, թե ով ով է։
Եթե ես վանաձորցի լինեի, այս 8 թեկնածուից կընտրեի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Վահե Դոխոյանին, որը շահեկանորեն առանձնանում էր այս կազմից իր լրջությամբ, կոնկրետությամբ և կոռեկտությամբ։ Կարծում եմ՝ նրանից լավ քաղաքապետ կստացվի»
Եթերում ամեն ինչ կար՝ և իշխանական ստախոսություն, և նախընտրական պոպուլիզմ, և խոսքի ու մտքի անհարթություններ, և փոխադարձ մեղադրանքներ ու պատասխանատվությունը դիմացինի վրա բարդելու փորձեր։ Իհարկե, հարցերի շրջանակը, որը Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչներն էին հավանաբար ընտրել, շատ վատն էր՝ մեր կյանքի ու Վանաձորի իրականության հետ քիչ կապ ունեցող և ակնհայտորեն իշխանական թեկնածուին առավելություն ընձեռելու մտադրությամբ, բայց անգամ դա չէր խանգարում, որպեսզի հասկանաս, թե այս 8 անձից ով ինչ արժե։ Գրագետ ընտրողն այս 8 հոգանոց կազմից կգտներ իր թեկնածուին, իշխանականն՝ իր, փորձառու կադր փնտրողն՝ իր, կոմունիստական նոստալգիա ունեցողն՝ իր, ամուր ձեռք երազողն՝ իր։
Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածուներին, ապա տհաճ էր այն գզվռտոցը, որ շարունակ ծագում էր իշխանական թեկնածու, Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձորի վերջին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև։ Պարզ էր, որ իրար նկատմամբ նման թշնամանքով լցված պաշտոնյաները վերջին երեք տարին նման ձևով անհնար է, որ համագործակցեին եւ դրանից հաստատ Վանաձորն ու Լոռին են տուժել։ Միայն այն փաստը, որ Ասլանյանը մարզպետի ամեն խոսքից հետո բացականչում էր՝ «Ձեզ սխալ են զեկուցել», «Սուտ է», արդեն բավարար էր հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է տիրել իշխանության ներսում։ Շատ հին ու ժամկետանց էր հնչում ՀԿԿ-ի ներկայացուցչի խոսքն ու զարմանալի էր, թե ինչու են կոմունիստներն առհասարակ թեկնածու առաջադրել։
Հասկանալի էր «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի պահվածքը, որն ամեն հարցին պատասխանելիս իր պարտքն էր համարում հնչեցնել պարոն Ծառուկյանի անունը և ընդգծել իր ակնածանքը նրա հանդեպ։ Նախկին ոստիկանը խոսում էր ոստիկանական կարգապահություն սահմանելու անհրաժեշտության մասին և հասկանալի էր, որ ընտրվելու դեպքում ինքը քաղաքը «շարելու է պլացում»։ Պարզ էր, որ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը՝ ընտրվելու դեպքում, կոալիցիա է կազմելու «Ասլանյան դաշինքի» հետ, իսկ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը ինտելիգենտ տեսք ունի, բայց ակնհայտորեն ընտրվելու՝ շատ փոքր շանսեր
Սվետա Մարտիրոսյան»։
Comentários