top of page

Ո՞վ կդառնա Վարդենիսի համայնքապետ․ ընդդիմությունը որոշում է կայացրել



Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 37.76 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 16.51 տոկոս։ Ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձևավորել:


MediaHub.am-ի տեղեկություններով՝ միավորված «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները, որպես համայնքապետ, առաջադրելու են Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին։


Նշենք, որ ընտրությունից հետո Արամ Հարությունյանը, ով գլխավորում է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը, կալանավորվեց, իսկ Ահարոն Խաչատրյանի բնակարանը խուզարկվեց։ Քննչական կոմիտե է կանչվել նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ով աջակցում էր «Միասնական Վարդենիս» դաշինքին։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page