Պարզվում է, որ հողատուն ինչպես միշտ իրականությունը կիսատ է ներկայացրել․ քաղաքագետ
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Կառավարության նիստում ստախոս կապիտուլյանտի այն հայտարարության մասին, թե տասնյակ իրանական կցորիդչով բեռնատարներ է տեսել նոր կառուցված ճանապարհում, իրանական թելեգրամյան մի ալիքում պարզաբանում էի խնդրել այդ ճանապարհով բեռանափոխադրում իրականացնող իրանական ընկերությունների պատասխանատուներից: Պարզվում է, որ հողատուն ինչպես միշտ իրականությունը կիսատ է ներկայացրել ու այդպիսով էլի խաբել է:
Իրանական ամենախոշոր ընկերություններից մեկի ղեկավարի պարզաբանմամբ հայտնի է դառնում, որ ասֆալտապատ նոր ճանապարհում Հայաստանից Իրան վերադարձող կցորդիչներով բեռնատարների համար իրոք որևէ խնդիրներ չեն առաջանում, սակայն հակառակ ուղղությամբ՝ Իրանից դեպի Հայաստան, որն ի դեպ ամենակարևորն է մեզ համար, առնվազն երեք կետերում ճանապարհը գրեթե անանցանելի է:
Հիշյալը նաև հավելել է, որ նիկոլ Փաշինյանը հավանաբար Իրան վերադարձող կցորդիչներով բեռնատարների է հանդիպել ու որպես ապացույց կցել է հետևյալ տեսագրությունը»:
Comments