top of page

Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ. Փաշինյան

Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ. Փաշինյան



Այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է, այս թիվը դեռ վերջնական չէ։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, կառավարության նիստը մեկնարկեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց` այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ։ «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասաց Պապիկյանը։

Kommentare


1/473

LATEST NEWS​​

bottom of page