Երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ 205 միլիոն դոլարը ՀՀ-ի համար մեծ բեռ չէ. Փաշինյան
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման հարցում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնություն ենք ձեռք բերել, որ պետք է սկսենք կառուցումը և իմ հանձնարարականով արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ հատվածները, որոնք Հայստանը պետք է կառուցի, տասնյակ անգամներ ավելի էժան են․ «Այդտեղ ես բարդություն չեմ տեսնում՝ նախնական գնահատականով 200 մլն դոլար և 5 մլն դոլար ներդրման մասին է խոսքը և դա Հայաստանի համար մեծ բեռ չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments