Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են կապ հաստատել ՊՆ նախարարների միջոցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար. այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո։
«Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», - ասվում է հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը:
Commentaires