Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Արդարադատության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ Արփինե Սարգսյանը մինչ այս զբաղեցրել է ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը։
Comments