top of page

Փաստաբանները բերման ենթարկվածների իրավունքների հարցերով են, երեկոյան կասենք ամեն ինչ․ Զոհրաբյան


Փաստաբանները մոտ 20 բերման ենրթարկվածի իրավունքների պաշտպանությամբ են զբաղված։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ և տնօրեն Արա Զոհրաբյանը։


Այսօր՝ նոյեմբերի 22-ին, վաղ առավոտյան Զոհրաբյանը մի խումբ քաղաքացիների հետ փակել էր Երևանի մի քանի գլխավոր փողոց։


«Ճանապարհները փակելու նպատակը մարդկանց իրազեկելն էր, որ այսօր՝ 17։00-ին, հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում»,- ասաց Զոհրաբյանը։


Նրա Խոսքով՝ այդ կերպ փորձում են հանրության ուշադրությունը հրավիրել երկրում տիրող կարևոր խնդիրների վրա։


«Գերտերություններն այսօր մեր երկրի հարցն են լուծում, իսկ հասարակությունը, կարծես, քնած լինի, սա արթնացման կոչ է»,- նշեց նա։


Զոհրաբյանը վտսահ է՝ եթե հասարակությունն այդքան պասիվ ու պահանջատեր չլինի, իշխանությունը զիջող վարքագիծ է դրսևորելու։ Նա նաև հավելեց, որ սա վերկուսակցկան շարժում է, հավաքվում են տարբեր անհատներ, որոնց հետաքրքրում է երկրի ճակատագիրը։


«Պետք է արգելել սահմանագծման ու սահմանազատման հակահայկական ծրագրի իրագործումը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ իրենց ծրագիրն ու հետագա քայլեր մանրամասն կներկայացնեն այսօր Հանրապետության հրապարակում:


Անի Մարտիրոսյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page