top of page

Պատերազմի մասնակցին համայնքապետարանում բնութագիր չեն տվել, պատճառաբանելով՝ չվճարված հողի հարկը


Hraparak.am-ը գրում է․


«Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Գեւորգ Հայրապետյանն օրերս դիմել է համայնքապետարան՝ բնութագիր խնդրելու նպատակով, սակայն համայնքապետ Դավիթ Ղուլունցն ըստ բնակչի տվել է շատ տարօրինակ պատասխան։ Վերջինս նշել է․ «Մուծիր հողի հարկը, որպեսզի քեզ բնութագիր տամ»։ Գեւորգ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արցախյան 2-րդ պատերազմի մասնակից է։ Ունի երեք զավակ, իսկ շուտով լույս աշխարհ կգա՝ 4-րդ-ը։ «Հավանաբար ընտրություններին իրեն չեմ ընտրել, դրա համար էլ ինձ էդպես պատասխանեց», - նշում է մեր զրուցակիցը։ «Հողի հարկը 100 հազար դրամ է, ասացի ընթացքում կվճարեմ, չեմ հրաժարվում, բայց էդպես էլ հարցն իր լուծումը չստացավ»։


Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը մեզ հետ զրույցում հերքեց բնակչի հետ վերոնշյալ միջադեպը, կատարվածը որակելով որպես զրպարտություն: Վերջինիս պնդմամբ՝ իր համար բոլորը հավասար են, ուստի նման խնդիր չի եղել եւ ինքը մշտապես պատրաստ է ցանկացած բնակչի տրամադրել համապատասխան բնութագիրը, սակայն եթե գյուղի բնակիչ Գեւորգ Հայրապետյանն չապացուցի, որ ինքը նման բան է ասել, այդ բնութագիրը չի ստանալու:


Հ․Գ Նշենք, որ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եղբոր տղան է։ Իսկ, թե պատերազմի մասնակցին ինչու է այսօրինակ պատասխան տվել կարծում ենք առավել շատ տխուր է, քան՝ զավեշտալի։ Քանզի նոր Հայաստանում սահմանապահ զինվորն այս աստիճան անտեսված ու արհամարհված ամենավատ երազում անգամ չէր կարող հայտնվել»։

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page