Search
Պերուում տուրիստական ինքնաթիռ է կործանվել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Պերուի Նասկա սարահարթում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել. հայտնում է TASS-ը։
Cessna թեթևշարժիչային ինքնաթիռը թռել է հնագույն գեոգլիֆներով սարահարթի վրայով, որոնք, տարածության ընդարձակության պատճառով, տեսանելի են միայն վերևից։ Աղետի պահին ինքնաթիռը շարժվելիս է եղել դեպի օդանավակայան։
Վթարի պատճառներն անհայտ են։
Զոհվածներից 5-ը զբոսաշրջիկներ են Չիլիից, ԱՄՆ-ից և Նիդերլանդներից:
Comments