Պեսկովը՝ Պուտինի զրահաբաճկոնի, ամանորյա ուղերձը խմբագրելու վերաբերյալ հաղորդագրությունների մասին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Սոցցանցերի օգտատերերը համարել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը մոնտաժված է, այլ ոչ թե մեկ դուբլով ձայնագրված, եւ որ պետության ղեկավարը զրահաբաճկոնով է եղել։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Daily Storm-ի հետ զրույցում ասել է, որ համացանցում մեկնաբանները «չափն անցել են» ենթադրություններով։
«Սա կատարյալ հիմարություն է։ Տղաներն ակնհայտորեն չափազանցրել են Նոր տարում: Շնորհավոր Նոր տարի»- ասել է Պեսկովը։
Դեկտեմբերի 31-ի իր ուղերձում Պուտինը մի քանի թեմաներ է բարձրացրել։ Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ զինվորականներին, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ եւ աջակցել են այն քաղաքացիներին, ովքեր հիվանդության պատճառով հարազատներ են կորցրել։
Երկրի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ 2022 թվականը հաջողություն եւ նոր հնարավորություններ կբերի բոլորին։ Նա նշել է, որ ծրագրերի իրականացումը կախված է հենց մարդկանց ջանքերից, այն առաջնահերթություններից, որոնք մարդը դնում է։
Comments