Պեսկովը՝ Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունը ավարտելու մասին
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերը ՀԱՊԿ առաքելությունը դադարեցնելու մասին:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դադարեցնելու Ղազախստանի որոշումը այդ հանրապետության իրավասությունն է, Ռուսաստանի Դաշնությունը միջամտելու իրավունք չունի:
Հիշեցնենք, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, 2 օրից կսկսվի փուլային դուրսբերումը․ դա կտևի ոչ ավել, քան 10 օր: Այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Տոկաևը:




























































Comments