Search
Պետդեպը թույլ է տվել իր դիվանագետներին լքել Ուկրաինան
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է Կիևում ԱՄՆ դեսպանատան իր ծառայողներին սեփական ցանկությամբ լքել Ուկրաինան, սակայն կարգադրել նրանց ընտանիքի անդամներին լքել երկիրը։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել դիտարկել երկրից հեռանալու հնարավորությունը. հայտնում է Կիևում ԱՄՆ դեսպանատանը։
«Թույլտվությունը հնարավորություն է տալիս այդ աշխատակիցներին հեռանալ, եթե նրանք ցանկանում են, նրանց հեռանալը պարտադիր չէ։ Հեռանալու պահանջ է դրվում նրանց ընտանիքների անդամների համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Comentarios