top of page

Փոստանջյանն այցելել է Գորիս-Կապան հատվածի այլընտրանքային ճանապարհ (տեսանյութ)




«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր այցելել է իշխանությունների կողմից Գորիս-Կապան հատվածի համար հայտարարած այլընտրանքային ճանապարհ, տեղում ծանոթացել ու նկարագրել իրավիճակը։ Նրա ներկայացմամբ, ճանապարհը տեղ-տեղ գրունտային է, նեղ, անցնում է լեռներով։ «Ցանկացած մարդ, եթե ուզում է գնալ Շուռնուխ գյուղ, ապա այդ գրունտային ճանապարհով պետք է անցնի մոտ 60 կմ։ Արձանագրում ենք, որ Գորիսից Որոտան, Շուռնուխ գնալու համար մարդը սարերով, ձորերով պետք է անցնի 60 կմ։


Այլընտրանքային ճանապարհ գոյություն չունի, սարերով, ձորերով գնացող ճանապահ է։ Սա մեզ հրամցնում են որպես այլընտրանքային ճանապարհ, իսկ ամենացավալին այն է, որ սա հանդուրժվում է»,- ասաց նա։

Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Գորիս-Կապան ճանապարհի փակումը Նիկոլը պայմանավորվել է Ալիևի կամ էլ ավելի ցածր թուրք պաշտոնյայի հետ։








Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page