Search
Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ՌԴ նախագահ Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին. այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը մտադիր չէ մասնակցել Մյունխենի համաժողովին։ Ոչ մի ձևաչափով», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հույս էր հայտնել, որ ՌԴ նախագահը համաժողովին կմասնակցի առցանց։
Համաժողովը կանցկացվի փետրվարի 18-20-ը։
Comentários