Search
Պուտինն ու Էրդողանը զրուցել են. հայտնի է ինչ են քննարկել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Նոր տարվա առթիվ շնորհավորանքների փոխանակումից հետո Պուտինն ու Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության արդյունքները, վերահաստատել ՌԴ և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման հարցում տրամադրվածությունը:
Քննարկվել են նաև միջազգային թեմաներ, այդ թվում` իրավիճակը Հարավային Կովկասում, սիրիական ու լիբիական կարգավորման հարցեր:
Comentários