Search
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ռուս-բելառուսական համագործակցությունը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում Բելառուսի ղեկավարի նախատեսված միջոցառումների ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Եւս մեկ հեռախոսազրույց է Ռուսաստանի նախագահի հետ այսօր անցկացրել է Բելառուսի պետության ղեկավարը։ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում Բելառուսի նախագահի նախատեսված միջոցառումների ծրագիրը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության արդիական հարցերին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։
Comments