Հայկ Մարությանի և ավագանու մի քանի անդամի լիազորությունները դադարեցվեցին
Ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Այն վարում է նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետը նիստի սկզբում հայտարարեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։
«Համաձայն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրության՝ խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին։ Նա շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում աշխատանքները»,-նշեց Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետը նաև հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի մանդատը տրվել է Միսակ Սարգսյանին։
コメント