top of page

Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստերը մեկ ամսով հետաձգվեցին




Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Նիստին չէին ներկայացել Արմեն Գևորգյանի պաշտպանները։ Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին տեղեկացրել էր, որ զբաղված է մեկ այլ դատավարությունով, Լուսինե Սահակյանն էլ վատառողջ է:

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտնեց, որ հաջորդ դատական նիստը կլինի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին։


Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page