top of page

ՔՊ-ականները ծեծի են ենթարկել ՀՅԴ-ականների. լարված վիճակ ԱԺ-ում



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և ևս մի քանի խորհրդարանականներ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի առանձնասենյակում ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների։ Այդ մասին հայտնում է 24News-ի թղթակիցը խորհրդարանից։


«Ես տեսա, թե ինչպես են հարձակվել մեր տղաների վրա, ծեծի են ենթարկում, անվտանգության աշխատակիցները չէին էլ խառնվում։ Մասնակցում էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն էլ էր էնտեղ», - լրատվամիջոցներին հայտնել է Իշխան Սաղաթելյանի օգնականը։


Այս պահին Ռուբինյանի սենյակում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page