top of page

ՔՊ-ական 2 պատգամավոր մանդատը վայր դնելու դիմում են ներկայացրել․ ովքեր են նրանք


ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:


««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:


Կայքի տեղեկություններով պատգամավորական մանդատը վայր է դրել նար ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թևոնյանը: Նշենք, որ վերջինս Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի որդին է։

Comentarios


1/473

LATEST NEWS​​

bottom of page