top of page

ՔՊ-ն Աբովյանում ընտրության օրը քարոզարշավով է զբաղված (լուսանկարներ)


Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Աբովյան խոշորացված համայնքում դրանք լարված մթնոլորտում են անցնում։ Այդ մասին գրում է aysor.am-ը։


Վաղ առավոտից ահազանգեր են ստացվում Աբովյանից, որ ՔՊ թեկնածուի քարոզարշավին ակտիվ ներգրավված ՇՄ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մարդիկ լցվել են քաղաք և փորձում են տարատեսակ ճնշումներով քաղաքացիներին ստիպել, որպեսզի ձայն տան ՔՊ-ին։



Քվեարկության օրը ՔՊ թեկնածուի օգտին քարոզչությամբ և ուղղորդմամբ ակտիվ զբաղվում է, մասնավորապես, ավագանու ցուցակում ներգրավված Անահիտ Մկրտչյանը, ում Ռոմանոս Պետրոսյանը վերջերս պոլիկլինիկայում աշխատանքի է տեղավորել։


Մկրտչյանը Viber-ով հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիներին՝ ուղղորդելով քվեարկել 4-րդ համարի ՔՊ թեկնածուի օգտին։

Komentar


1/473

LATEST NEWS​​

bottom of page