Foreign Policy-ն առանձնացրել է 2022 թվականին հնարավոր ռազմական բախումների 10 օջախ
Foreign Policy-ն կանխատեսումներ է ներկայացրել 2022-ին 10 ռազմական բախման մասին: Պարբերականը նշում է, որ պետք չէ թերագնահատել ԱՄՆ հնարավորությունները: Միևնույն ժամանակ ըստ հեղինակի՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը Թայվանի պատճառով քիչ հավանական է 2022 թվականին, սակայն չինացի ու ամերիկացի զինվորականները առավել հաճախ են բախվում կղզու և Հարավչինական ծովի շուրջ: Նշվում է, որ եթե Իրանի հետ միջուկային գործարքը տապալվի, ինչը վերլուծաբանը հավանական է կարծում, ԱՄՆ-ն կամ Իսրայելը կարող են փորձել ոչնչացնել իրանական միջուկային կառույցները: Ըստ աղբյուրի՝ 2022 թվականին պոտենցիալ վտանգավոր հակամարտությունների առաջին եռյակում են Ուկրաինան, Եթովիան և Աֆղանստանը: Հնարավոր է հակամարտությունների զարգացումը ԱՄՆ-ի և Կանադայի միջև, Իրանի և ԱՄՆ-ի միջև, Եմենում ստեղծված իրավիճակի շուրջ, Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերություններում, Հայիթիի և Մյանմարի, ինչպես նաև Աֆրիկայում իսլամիստների գործունեության պատճառով:
コメント