top of page

ՌԴ-ը վաղուց այս իշխանությանը լուրջ չի վերաբերում․ ադրբեջանագետը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին


Ռուսաստանի Դաշնությունը վաղուց այս իշխանություններին լուրջ չի ընդունում, ուստի միջազգային սկանդալ չի կարող առաջանալ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության արձագանքն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։


Այսօր ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե ՀՀ իշխանություններն ուզեին Արցախը հանձնել, ապա կհետևեին Լավրովյան պլանին։


«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն չունի իրականում, այլ երևակայության մեջ է։ «Լավրովի պլանը» նույնպես պատկանում է նման երևակայական իրողություններին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page