top of page

ՌԴ խաղաղապահները Շուշիի շրջանում մոտ 2 հա տարածք են ականազերծել


Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախի Շուշիի շրջանում սկսել են մաքրել և ականազերծել պայթյունավտանգ առարկաներից Արցախի հնագույն հայկական գերեզմանոցի տարածքը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:


Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական հանդակների ու արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:


Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page