top of page

Ռոստովի ԱԻՆ-ը բերվել է պատրաստության բարձր մակարդակի


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռոստովի շրջանում բերվել է պատրաստության բարձր մակարդակի՝ Դոնեցկից և Լուգանսկից եկող փախստականների հետ կապված իրավիճակով պայմանավորված. հայտնում են ռուսական ԶԼՄ-ներին։


Նշվում է, որ օգնություն տրամադրելու գործընթացին ներգրավված է ավելի քան 400 մարդ և 150 միավոր տեխնիկա:


Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները:


Հայտնի է, որ Լուգանսկից արդեն իսկ տարհանվել է ավելի քան 25 հազար, իսկ Դոնեցկից՝ 6600 մարդ:

Yorumlar


1/466

LATEST NEWS​​

bottom of page