ԲՈԼՈՐԻՆ ՊԱՐԶ Է, ԹԵ ՈՎ Է ԱՅԴ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ
Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով 2021թ-ի դեկտեմբերի 13-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հրավիրվել է ոստիկանության կենտրոնական բաժին բացատրություն տալու: Ոստիկանությունից ծանուցում են ստացել նաև համալսարանի մի շարք աշխատակիցներ ևս, որոնք ամենայն հավանականությամբ անցնում են նույն գործով:
Ինչպես հայտնում է hraparak.am-ը, Ռուբեն Միրզախանյանն ասեել է, թե խոսքն ինչի՞ մասին է, ի՞նչ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության կենտրոնական բաժնում. «Ինչքան ես տեղյակ եմ անանուն նամակ է եղել, ավելի ճիշտ նամակ, որը ստորագրել է մի անձ, որը գոյություն չունի` գոյություն չունեցող հեռախոսահամարով և որտեղ շարադրված են եղել մի շարք անհեթեթություններ»:
Ի՞նչ անհեթեթությունների մասին է խոսքը, իր անձի՞ հետ է կապված, թե՞ բուհի:
«Ընդհանրապես..., բացատրություններ տրվել են ոչ միայն իմ կողմից, վստահ եմ, որ այդ ամենը պարզաբանվել է եւ հետագա ընթացք չի ունենալու, իսկ նամակով շարադրված հարցերը անհեթեթություններ են, չնայած բոլորին պարզ է, թե ով է այդ խեղկատակության հեղինակը: Ես բուհում հակառակորդներ չունեմ, իսկ այն մարդիկ կամ մարդը կամ էլ մարդուհին, որ կարծում է ես իրեն հակառակորդ եմ, պետք է ասեմ, որ բավականին մեծ կարծիք ունի իր մասին»:
Տեղյա՞կ է` այդ անանուն նամակի հեղինակը եւս հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու. «Ես տեղյակ չեմ եւ դրանով իրապես հետաքրքրված չեմ, որովհետեւ այն հարցերը, որ կան այդտեղ` աբսուրդների ասպարեզից է` ինչ որ վերագրում են խանութների սեփականություն...., ևս մեկ անգամ կրկնում եմ սա աբսուրդ է»:
Comments