Պատրաստ եմ զոհել ամեն ինչ. Ռուբեն Վարդանյանը՝ Ղարաբաղ տեղափոխվելու պատճառների մասին
Ես հայ եմ եւ հայրենասեր եմ։ Ես ամեն ինչ արել եմ իմ երկրի ու ժողովրդի համար։ Այս մասին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայազգի գործարար, ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Վարդանյանը հերքեց իր անձի շուրջ շրջանառվող լուրերը, հատկապես՝ Ղարաբաղ անսպասելի տեղափոխության մասով։ Այդպես, ոմանք կարծում են, որ Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին բացառապես շահադիտական նկատառումներից ելնելով։
«Ես նախագծեր եմ մշակել, ներդրումներ եմ արել, եւ այդ ամենը, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ, երջանիկ եւ անկախ երկիր։ Դա է եղել իմ գործունեության հիմքը»,- վստահեցրեց գործարարը։
ՌԴ արդեն նախկին քաղաքացու խոսքով՝ ինքը գտել է իր տեղը եւ այժմ պատրաստ է զոհել ամեն ինչ։
Comentarios