Ռուսաստանում թշնամիներին հետևող քար են ստեղծել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Վորոնեժի ռազմաօդային ակադեմիայի կուրսանտները քար են ստեղծել, որը հետեւում է Ռուսաստանի թշնամիներին, գրել է Звезда-ն։
Այն արտաքինից սովորական քար է հիշեցնում, սակայն հագեցած է հսկողության համակարգով: Սպասման ռեժիմում աշխատանքի ժամանակը մինչեւ մեկ օր է:
«Երբ շարժման սենսորից ազդանշանն աշխատում է, քարը կենդանանում է: Տեսախցիկ: Միկրոֆոն: Նման ֆիլմի նկարահանումը կարող է տեւել տասնհինգ ժամ։ Օպերատորը երկու կիլոմետր հեռավորության վրա է։ Նա ամեն ինչ ուղարկում է շտաբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ «կուրսանտների գիտական ղեկավարը հսկողության ռոբոտացված համալիրի գաղափարը Սիրիայից է բերել»։ «Զինված ուժերում այս քարի նմանօրինակը չկա։ Դրա նախագծումն իրականացվել է Զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր տնօրինության գիտատեխնիկական կոմիտեի ղեկավարությամբ», - գրել է «Звезда»-ն։
Comments