top of page

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԽՍՏԱՑՎԵՆ



Չինական պետական բանկերը կխստացնեն ՌԴ-ից հաճախորդների ֆինանսավորումը այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սահմանեց երկրորդային սանկցիաներ արտասահմանյան ֆինանսական ընկերությունների համար, որոնք օգնում են Մոսկվային Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու մեջ։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Հայտնի է, որ այս պահի դրությամբ առնվազն երկու բանկ վերջին մեկ շաբաթում պատվիրել են

ստուգել իրենց ծառայություններից օգտվող ռուսական բիզնեսը ներկայացնող ընկերություններին, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով անդրսահմանային գործարքները։

Սպասվում է նաեւ, որ բանկերը հնարավոր է խզեն կապերը այն հաճախորդների հետ, որոնք գտնվում են սանկցիոն ցանկերում եւ կդադարեցնեն որեւէ ֆինանսական ծառայություն մատուցել ռուսական ռազմական սեկտորին, անկախ այն հանգամանքից, թե ինչ արժույթով եւ որտեղ է իրականացվում գործառնությունը։ Կստուգեն նաեւ ոչ ՌԴ-ում գործող կամ գրանցված այն ընկերությունները, որոնք երրորդ երկրների միջոցով ծայրահեղ կարեւորության ապրանքներ են ներկրում Ռուսաստան։ Չինական բանկերը այս քայլերին գնում են, ամերիկյան դոլարով արժութային հասանելիությունից չզրկվելու համար։


Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page