Ռուս խաղաղապահներն ապահովել են արցախցիների անվտանգությունը խաղողի այգիների վերատնկման ժամանակ
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ-ում խաղողի այգիների վերատնկման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբին՝ սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Այս փուլում իրականացվում է խաղողի տնկիների վերատնկում»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը։
Խաղողի այգիների վերատնկումը սկսվել է այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տարածքը մաքրել են պայթուցիկներից և չպայթած ականներից:
«80-ականներից ապրում եմ Լեռնային Ղարաբաղում։ 20 տարի աշխատել եմ այս վայրերում, նռան ու խաղողի տնկարկներում։ Պատերազմից հետո չկարողացանք աշխատել։ Խաղաղապահներն օգնում են մեզ, և արդեն կարող ենք նորից աշխատանքի գնալ։ Եթե չլինեին խաղաղապահները, մենք չէինք կարողանա այստեղ աշխատել։ Մեր անվտանգությունն ապահովում են խաղաղապահները»,-ասում է Խրամորթ գյուղի բնակչուհի Աիդա Գրիգորյանը։
Comments