top of page

Ռուս խաղաղապահները մոտ 300 տոննա մարդասիրական օգնություն են բաժանել արցախցիներին



Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ավելի քան 300 տոննա մարդասիրական պարագաներ են փոխանցել տեղահանվածներին, բազմազավակ ընտանիքներին և Արցախի կարիքավոր բնակիչներին։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ը։


Զինծառայողները բարերարների հետ միասին անցկացրել են ավելի քան 226 մարդասիրական միջոցառում Արցախի քաղաքներում և հեռավոր բնակավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում և գիշերօթիկ հաստատություններում, այդ թվում՝ ավելի քան 100 նպատակային մարդասիրական ակցիաներ։

Բարեգործական կազմակերպությունների մարդասիրական օգնությունը Ռուսաստանից ռազմական ինքնաթիռներով և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոմոբիլային տրանսպորտով Էրեբունի ռազմական օդանավակայանից (Հայաստանի Հանրապետություն) հասցվել է Արցախի տարածք։


Hozzászólások


1/482

LATEST NEWS​​

bottom of page