Սահմանազատման հարցում իշխանությունը պետք է հասներ կոնսենսուսի, բայց չարեց․ Գալստյան (տեսանյութ)
Սահմանազատման և սահմանագծման հարցում իշխանությունը պետք է կոնսենսուս ստեղծելու ուղղությամբ գնար, բայց այս հարցում էլ ամեն բան շրջված է գլխիվայր։ Այդ մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։
Նրա խոսքով՝ մեր տունը մենք մեր ձեռքով ենք քանդում՝ ներսից։
«Սահմանազատման և սահմանագծման հարցերը ենթադրում են ներազգային մեծ կոնսենսուս, բայց դրան հասնելու համար առնվազն երեք գործոններ պետք է հաշվի առնել՝ իրավական նորմատիվային հիմքերը, պատմական ժառանգությունը և քաղաքական իրողությունները»,- ներկայացրեց Խաչիկ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Komentāri