top of page

Սահմանի ճշտման գործընթաց չենք անցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին․ Գրիգորյան


«Ընդհանուր առմամբ՝ կա ողջամտություն, և այդ ողջամտությունը խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած սահմաններն են, մենք ելնում ենք այդ տրամաբանությունից»,- այսօր ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչի հիման վրա Որոտանի ճանապարհը հանձնվեց թշնամուն, եթե դեմարկացիա և դելիմիտացիա չի եղել։


«Սահմանազատման և սահմանագծման գործընթաց չենք անցել, բայց մենք ունենք մոտավոր պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է, և դրա հիման վրա մենք, ընդհանուր առմամբ, պատկերացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն առավել հստակեցման համար առաջարկել ենք, որպեսզի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնենք»,- ասաց նա։


Մանրամանսերը՝ տեսանյութում։


Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page