top of page

Սասուն Միքայելյանն օգտագործում է ԵԿՄ գույքը սեփական հանգստյան գոտում



Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավանում գտնվող «Տաք ջրեր» կոչվող առողջարանային հիմնարկը պատկանում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։ Այս մասին Aravot.am կայքը տեղեկանում է ՀՀ Կադաստր արված հարցման պատասխանից։

«Մարզ Կոտայք, համայնք Մեղրաձոր գյուղ Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 17 հասցեի 07-039-0005-0003 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Հանքավան 1-ին փողոց թիվ 7/1 հողամաս հասցեի 07-039- 0005-0005 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։

Մինչ այդ գրանցված է եղել ԲԵՆԻԱՄԻՆ ՂԱԶԱՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ անվամբ։ Հանքավան 1-ին փողոց 7/1 բնակելի տուն հասցեի 07-039- 0005-0004 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ, ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԻՇԽԱՆԻ անվամբ։


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page