top of page

Սերժ Սարգսյանը չզբաղեցնելով ոչ մի պետական պաշտոն՝ մինչև հիմա հանգիստ չի տալիս թշնամիներին․ Մկրտչյան


Նախագահ Սերժ Սարգսյանը չզբաղեցնելով ոչ մի պետական պաշտոն՝ մինչև հիմա հանգիստ չի տալիս թշնամիներին, հանգիստ չի տալիս, որովհետև հաղթանակ էր բերել՝ ռազմականից մինչև դիվանագիտական, պետականից մինչև քաղաքական։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։


Պատգամավորի խոսքով՝ թշնամու կռիվը մինչև հիմա Սերժ Սարգսյանի ստվերի հետ շարունակվում է։ «Սերժ Սարգսյանն էր համոզել աշխարհին, որ Ալիևին փակ դռների հետևում պարտադրեն, որ ճանաչի Արցախը, նա էր հասել այն կետին, որ Ալիևը բարձրաձայնում էր՝ բանակցությունների սեղանին եղել է այնպիսի բանակցային տարբերակ, որ անգամ Քելբաջարն ու Լաչինը մնալու են հայկական վերահսկողության տակ»։


Մկրտչյանը Փաշինյանի մասին նշեց, որ վերջինս եկել է և բանակը ջախջախել, վաճառել Արցախը։


Մանրամասները՝ տեսանյութում


Լիաննա Թորոսյան


Comentários


1/473

LATEST NEWS​​

bottom of page