Search
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԹԱԼԱՆԵԼ Է ՍԵՔՍ-ՇՈՓԸ
- SMM Hub
- Jan 17, 2024
- 1 min read

Կրասնոգորսկի քաղաքապետի նախկին թեկնածու Վալերի Նեմիրովսկին երկու անգամ թալանել է տեղի սեքս-շոփը. նա տարել է 600 հազար ռուբլի արժողությամբ մի շարք իրեր։
Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ նախօրեին ժամը 5-ի սահմաններում 48-ամյա Վալերի Նեմիրովսկին ներխուժել է Կրասնոգորսկի SOS 18+ սեքս խանութ՝ կոտրելով ապակե դուռը։ Տղամարդը խլել է ամեն ինչ, դուրս շպրտել ջարդված դռնից, իսկ հետո ինտիմ իրերը դրել տուփի մեջ ու ամեն ինչ տարել տուն։
Խանութի աշխատակիցները դիմել են ոստիկանություն, նրանք սկսել են փնտրել անհայտ գողին, սակայն 7 ժամ անց Նեմիրովսկին ինքը՝ սեքս-խաղալիքներով լի տուփով, հայտնվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ զղջացել է։ Կատարվում է քննություն։
Comments