Շառլ Միշելը անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը և այն կառուցողական որակել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել թվիթերյան իր էջում՝ անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը.
«Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ չորրորդ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Վերանայվել են բոլոր հարցերը և համաձայնել են ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ակտիվացնել իր ջանքերն այս ուղղությամբ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Comments