top of page

Շվեդիայում առաջարկում են փակել իսլամական դպրոցները․ մահմեդականները բողոքի են դուրս եկել


Շվեդիայի մահմեդականները բողոքի ակցիայի են դուրս եկել։ Նրանց զայրացրել է «Բիսմիլլահի Ռինկբի» նախապատրաստական դպրոցը փակելու որոշումը. այդ մասին հայտնում է Islamnews-ը:

Մուսուլմանների համար մասնավոր դպրոցների փակման կետն իր ծրագրում ներառել է «Շվեդական դեմոկրատներ» SD ծայրահեղ աջ կուսակցությունը։

SD-ի ծրագրային համագումարի ընթացքում քննարկվել են «Շվեդիայում իսլամական մասնավոր դպրոցների» գործունեությանը վերաբերող հարցեր: Կուսակցության անդամները որոշել են, որ այդ կրթական հաստատությունները պետք է փակվեն։ Ընդ որում` նրանք այլ մասնավոր կրոնական դպրոցների հանդեպ պահանջներ չունեն։

«Մենք գիտենք, որ նրանց գործունեությունը պառակտում է մտցնում, ուժեղացնում սոցիալական օտարվածությունը։ Այդ երեխաները պետք է հնարավորություն ունենան դառնալու մեր հասարակության մի մասը, և այդ պատճառով նրանք պետք է գնան այլ դպրոցներ, այնտեղ, որտեղ կլինեն շվեդ աշակերտներ, և այնտեղ նրանք կհասկանան, թե ինչ է իրականում նշանակում Շվեդիայում ապրելն ու աշխատելը»,-հայտարարել է «Շվեդական դեմոկրատներ» կուսակցության քարտուղար Ռիչարդ Ջոմսհոֆը:

SD-ն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է մահմեդական մասնավոր դպրոցների փակման հարցը։ Կուսակցության` դպրոցական քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ռիչարդ Ջոմսհոֆն արդեն օրինագիծ է պատրաստել մահմեդականների համար նախատեսված մասնավոր դպրոցները փակելու մասին։


Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page