Search
Սիրիայում ամերիկյան ուժերի երկու բեռնատար է այրվել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Սիրիայի Հասեկեի նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում, ամերիկյան ուժերի երկու բեռնատար է այրվել. հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի ուժերի երկու փոխադրամիջոցները պայթել են ինքնաշեն պայթուցիկ սարքից և այրվել Ալ Մալիքիա բնակավայրից ոչ հեռու: Միջադեպի մանարմասներն, ինչպես նաև պայթյունի հետևանքով հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում:
Comentários