Դերասան Լեոն Կեմստաչը հայտնել է, որ քննարկվում է Слово пацана սերիալի 2-րդ եթերաշրջանի հարցը
Դերասան Լեոն Կեմստաչը, որը ռուսական աղմկահարույց Слово пацана սերիալում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին՝ Пальто մականունով Անդրեյին, հայտարարել է սերիալի երկրորդ եթերաշրջանի ստեղծման շուրջ քննարկումների մասին։ Այս մասին երիտասարդ դերասանը պատմել է Snob-ին տված հարցազրույցում։«Այս պահին ռեժիսորի, սցենարիստների ու պրոդյուսերների հանդիպումների ժամանակ քննարկվում է երկրորդ եթերաշրջանը, սակայն ստույգ պատասխան դեռ չկա։ Ուստի, կարծես թե բոլորս միաժամանակ կիմանանք՝ շարունակություն կլինի, թե ոչ»,- ասել է դերասանը։Միևնույն ժամանակ, Կեմստաչը նշել է, որ բոլորը դեռ երկար կհիշեն սերիալը՝ անկախ դրա շարունակության թողարկումից։ Աստղի խոսքով՝ անձամբ իր համար այս նախագիծը միշտ կլինի թիվ մեկը։
Կեմստաչը նաև խոստովանել է, որ իր առջև նպատակ է դրել նկարահանվել Հոլիվուդում։
Comments