top of page

Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիաում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»-ասված է հրամանագրում։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ավելի վաղ Իսպանիայի Թագավորությունում և Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ էր կանչվել Վլադիմիր Կարմիրշալյանը:

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page