Թաիլանդը կթողարկի թվային թոքեններ զբոսաշրջիկների համար
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Թալիանդի իշխանությունները նախատեսում են թողարկել թվային թոքեններ զբոսաշրջիկների համար: Հարուստ զբոսաշրջիկների միջոցով Թաիլանդը հույս ունի վերականգնել զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսային սահմանափակումներից հետո, գրում է Forbes-ը:
Թաիլանդի Զբոսաշրջության վարչության (ТАТ) ղեկավարը Յութասաք Սուպասորնը հայտարարել է, որ նրա վարչությունը համագործակցում է ազգային կարգավորիչների և տեղական կրիպտոարժույթի բորսայի հետ զբոսաշրջիկների համար թվային թոքենները թողարկելու նպատակով: Նրա խոսքով՝ դա կօգնի փոխհատուցել համավարակի հետևանքով 80 միլիարդ դոլարի չափով կորած եկամուտները, համարում է Bloomberg-ը:
ТАТ-ի ղեկավարը հույս ունի, որ երկիր կժամանեն կրիպտոարժույթի միջոցով հարստացած մարդիկ: «Եթե նրանք կարողանան այստեղ օգտագործել կրիպտոարժույթն առանց այն փոխանակելու անհրաժեշտության կամ վճարել հարկերը, ապա նրանց հարմար կլինի»,-ասել է նա:
Դեռևս Թաիլանդը չի ընդունում կրիպտոարժույթները՝ որպես վճարային միջոց, սակայն հաջորդ տարի ТАТ-ը կստեղծի նոր ստորաբաժանում սեփական կրիպտոարժույթը ստեղծելու համար, ասել է Սուփասորնը:
Համավարակի պատճառով Թաիլանդը փակել է սահմաններն ավելի քան մեկ տարով և բացել միայն անցած ամիս պատվաստված զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջությունը կվերականգնի լիարժեք ծավալները 2024 թվականին, հայտարարել է ТАТ-ի ղեկավարը: Հաջորդ տարի նա պատրաստվում է ներգրավել բարձր եկամուտներ ունեցող 1 միլիոն զբոսաշրջիկ:
Comments