top of page

Թալիբները ջախջախել են Աֆղանստանի արևելքում մարդկանց առևանգած ավազակախմբին


Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման ուժայինները ոչնչացրել են զինված հանցախմբի առնվազն երկու անդամների, որոնք առևանգում էին մարդկանց արևելյան Նանգահար նահանգի մայրաքաղաք Ջալալաբադ քաղաքում։


Ինչպես չորեքշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թալիբների կողմից ձևավորված Գլխավոր հետախուզական վարչությանը, բանդան ոչնչացվել է հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում։


«Ջալալաբադում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել առևանգողների հանցախմբի դեմ, ինչի հետևանքով սպանվել են հանցախմբի երկու անդամներ, այդ թվում՝ նրա առաջնորդ Թարիք Ջամիլը», - անվտանգության պաշտոնյաների խոսքերը մեջբերում է գործակալությունը։


Անվտանգության ուժերը ձերբակալել են հանցախմբի անդամներից մեկին, հանցագործների թաքնված վայրում առգրավվել է զենք և զինամթերք։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page