top of page

Tata Steel Chess India․ Արոնյանը գրավեց 2-րդ տեղը


Կալկաթայում ավարտվեց Tata Steel Chess India մրցաշարի առաջին՝ արագ շախմատի փուլը:


Այսօր կայացան 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրերը: Բոլոր երեք տուրերում էլ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց և 5,5 միավորով ևս 2 շախմատիստի հետ կիսեց 2-4 տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը ճանաչվեց երկրորդը, իսկ հաղթող դարձավ Արջուն Էիրգայիսին, որը հավաքեց 6,5 միավոր:


Ի դեպ, վերջին տուրում Արոնյանը մրցեց հենց նրա հետ, սակայն չկարողացավ հաղթանակ տանել: Այսպիսով՝ Արոնյանը գրավեց երկրորդ տեղը:

Վաղը կմեկնարկի արդեն Tata Steel Chess India-ի կայծակնային շախմատի մրցաշարը:

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page